Ծխելը փոխում է մարդու գեները
Ծխելը փոխում է մարդկային գեները: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ Human Molecular Genetics-ին հղումով, նման եզրակացության են եկել շվեդ գիտնականները:
Նրանց հաջողվել է պարզել, որ ծխող մարդկանց մոտ նկատվում են վառ արտահայտված էպիգենետիկական փոփոխություններ, որոնք մեծացնում են քաղցկեղի և շաքարախտի զարգացման վտանգը:
Բացի այդ` հետազոտողները փորձերի միջոցով պարզել են, որ ծխելը վատ է անդրադառնում գեների վրա, որոնք պատասխանատու են դիմադրողականության և տղամարդկային սերմնահեղուկի որակի համար, ինչի արդյունքում հետագայում կարող է առաջանալ անպտղություն:
Շվեդ գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի կանխել նման հիվանդությունների զարգացումը, և ծխողները ևս մեկ անգամ կմտածեն իրենց սովորույթի մասին:










