Samsung-ն ու LG-ն կոր էկրաններով հեռուստացույցներ են թողարկել
Samsung և LG հարավկորեական ընկերոււթյունները հայտարարել են իրենց կողմից միևնույն նորույթի` կոր էկրանով հեռուստացույցների թողարկման մասին, հայտնում է Gazeta-ն:
105 մատնաչափ անկյունագծով հեռուստացույցները կներկայացվեն ԱՄՆ-ում` 2014-ի հունվարին կայանալիք սպառողական էլեկտրոնիկայի միջազգային CES ցուցահանդեսում:
Samsung-ի համապատասխան հաղորդագրության մեջ նշվում է, որ նորույթը IMAX կինոթատրոնների էֆեկտ է ստեղծում սովորական հյուրասրահներում: LG-ն իր հերթին պատկերի «գրավիչ հստակություն» է խոստանում: Երկուսն էլ հեղուկբյուրեղային էկրաններ ունեն:
Վաճառքի ժամկետներն առայժմ անհայտ են:










