Ինչպիսին է Կալիֆոռնիայում Google ընկերության գլխավոր գրասենյակը (լուսանկարներ)
Buro247.ru պորտալի հատուկ թղթակից Սերգեյ Ֆոմիչևն այցելել է Կալիֆոռնիայում Google ընկերության գլխավոր գրասենյակ և փորձել պարզել, թե ինչպես են ապրում աշխատակիցները և ինչու են հենց նրանց անվանում մոլորակի ամենացանկալի աշխատանքն ունեցողներ։
Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը ստեղծել են յուրահատուկ անձնակազմ՝ ամենանպատակասլաց և արդյունավետ աշխատակիցների շնորհիվ, ինչը դարձրել է ընկերությունն ամենահաջողակներից ու եկամտաբերներից մեկն ԱՄՆ-ում։
Շտաբ-բնակարանում կա ավելի քան 30 սրճարան, որոնք աշխատում են յուրաքանչյուր օր և անվճար սպասարկում են աշխատակիցներին։ Այստեղ անվճար կարելի է օգտվել նաև ամենատարբեր բուժծառայություններից, ներառյալ՝ մերսողների և դիեոտոլոգների։
Շուրջօրյա 4 ֆիտնես կենտրոն, թենիսի դաշտեր, ֆուտբոլի դաշտեր և մի քանի գեղեցկության սրահներ, որոնք նույնպես անվճար են։
![]()



























