Ստեղծվել է մարտկոցներով աշխատող «անտեսանելի թիկնոց»
Տեխասի համալսարանից ամերիկացի հետազոտողների խումբը ստեղծել է «անտեսանելի թիկնոց», գրում է lenta.ru-ն: Այս սարքը կարող է անտեսանելի դարձնել միկրոալիքային դիապազոնում (ընդգրկույթ) ոչ մեծ օբյեկտ, ընդ որում՝ դրա արդյունավետությունը զգալիորեն ավելի բարձր է էներգիայի աղբյուրի միացնելու դեպքում: Մանրամասները, Physical Review Letters ամսագրին հղումով, ներկայացնում է համալսարանի պաշտոնական կայքը:
Նոր գյուտի առանձնահատկությունն այն է, որ դա ոչ միայն վերականգնում է առարկայի մոտով անցած ռադիոալիքների ձևը, այլ դա ակտիվ է անում՝ օգտագործելով լրացուցիչ էներգիայի աղբյուր: Սովորական «անտեսանելի թիկնոցները» հիմնված են մետանյութերի վրա, որոնք փոխում են ալիքային ճակատի երկրաչափությունն այնպես, որ կոմպենսացնեն օբյեկտի առաջացրած աղավաղումները, իսկ ԱՄՆ մասնագետներն այլ մոտեցում են ցուցաբերել:
Առարկան շրջապատող մետանյութերի շերտին ավելացնելով ակտիվ բաղադրիչներ՝ գիտնականները հասել են հաճախականության դիապազոնի էական ընդլայնման, որտեղ կարելի է ստանալ քողարկող տպավորություն:










