Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ընկալում աբստրակտ արվեստը

19:51 • 19.12.13

Ռիդինգի համալսարանի մասնագետները փորձարկում են անցկացրել 1.000 գիտնականների և ոչ գիտությամբ զբաղվող մարդկանց վրա: Կամավորներին առաջարկել են գնահատել արվեստի գործերը` աբստրակտ կամ ֆիգուրատիվ արվեստը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


 Պարզվել է, որ աբստրակտ արվեստի նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է` կախված մարդու սեռից:
Կանայք նախապատվությունը տվել են աբստրակտ արվեստին, իսկ տղամարդկանց ավելի շատ գրավել է ֆիգուրատիվը՝ իրականությանը մոտ պեյզաժներ և դիմանկարներ:


Աշխատանքի ղեկավար Ջեննի Վալլերը հայտարարել է, որ կանանց նախասիրությունները վկայում են, որ նրանց գիտակցության մեջ գոյություն ունի մտածողության տարբեր տեսակների ներդաշնակ հավասարակշռում: Դա կարող է ազդել գիտնական կանանց հետազոտությունների վրա: Կանայք հակված են ավելի ծայրահեղական, ոչ ստանդարտ որոշումների:

 

Հատկանշական է, որ ըստ հետազոտության` մարդիկ արվեստին միանման են նայում՝ անկախ մասնագիտությունից:
 

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ընկալում աբստրակտ արվեստը