Ավելորդ քաշը հանգեցնում է մկանային զանգվածի կորստին. հետազոտություն

20:54 • 19.12.13

Ամերիկացի գիտնականները, հետազոտելով 25-96 տարեկան 1329 տղամարդկանց առողջական վիճակը, եկել են այն եզրակացության, որ ավելորդ քաշը բերում է մկանային զանգվածի կորստի: Այս մասին տեղեկացնում է Росбалт-ը՝ Woman Space պորտալին հղումով:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշից տառապող տղամարդիկ կորցնում են մկանային զանգվածը: Նրանց ոսկորներն ավելի արագ են մաշվում, իսկ ճարպը ներթափանցում է մկանների մեջ և նվազեցնում դրանց աշխատունակությունը:


Ընդհանուր առմամբ` ճարպակալումը հանգեցնում է կմախքային մկանային համակարգի դեգեներատիվ փոփոխությանը:
 

Ավելորդ քաշը հանգեցնում է մկանային զանգվածի կորստին. հետազոտություն