Սկանդինավիայում կյանք տվող փամփուշտներ են ստեղծել (լուսանկար, տեսանյութ)

19:06 • 19.12.13

Սկանդինավիայում սովորական հրացանը վերամոդելավորել են՝ հարմարեցնելով այգեգործական աշխատանքների կարգավորման համար:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ հրացանից այժմ հնարավոր է ոչ միայն կապարե փամփուշտ կրակել, այլև` ծաղկի սերմեր: ST ոչ մեծ լաբորատորիայում որոշել են կործանարար ուժը վերափոխել ստեղծագործականի՝ կապարի փոխարեն 12 կալիբրի որսորդական հրացանում տեղադրելով ծաղկի սերմեր: Այսպիսով` այժմ արևածաղիկները, նարդոսը, մեխակն ու ոլոռը կարելի է ցանել սովորական հրացանի միջոցով:


Այնուամենայնիվ, հրացանի փամփուշտն իրական է և դրանով հնարավոր է վնասազերծել նաև գողերին:
 

Սկանդինավիայում կյանք տվող փամփուշտներ են ստեղծել (լուսանկար, տեսանյութ)