Լրտեսական գաջեթների միջոցով կարելի է գաղտնի տեսագրություններ անել (տեսանյութ)

22:25 • 19.12.13

Անհատական անօդաչու թռչող սարքի մասին ոչ վաղ անցյալում երազում էին ոչ միայն լրտեսները, այլև  պետությունները, իսկ այժմ դրանք հասանելի են ընդամենը` մի քանի հարյուր դոլարով:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ Parrot AR.Drone 2.0 նորագույն քաղաքացիական անօդաչու սարքերի օգնությամբ կարելի է հետևել ցանկացած վայրում տեղի ունեցող իրադարձություններին կամ անձնական հետախուզություն անցկացնել: AR.Drone 2.0 մինի ուղղաթիռը կարող է պտտվել հեռակառավարման վահանակից 120 մետր շառավղով տարածությամբ: Թռիչքի տևողությունը 12 րոպե է, իսկ այն կառավարելու համար անհրաժեշտ է օդաչուի լիցենզիա, պլանշետի կամ սմարթֆոնի առկայություն և Wi-Fi կապ:

 

Անօդաչու սարքը համալրված է տեսախցիկով, որը կարող է HD որակով տեսանյութեր նկարահանել կամ նկարն ուղարկել հեռախոսի կամ պլանշետի էկրանին:

 

Լրտեսական գաջեթների շարքը համալրում է նաև վերջերս Samsung ընկերության կողմից թողարկված Galaxy Gear «խելացի» ժամացույցը՝ ժապավենի տակ ներկառուցված տեսախցիկի շնորհիվ: Այն բավականին հարմար է գաղտնի տեսագրություններ անելու համար:
 

Լրտեսական գաջեթների միջոցով կարելի է գաղտնի տեսագրություններ անել (տեսանյութ)