Շքեղության սիրահարները գոհ կմնան. iPhone 5s-ն ու Vertu-ն՝ 1 հեռախոսում (լուսանկարներ)

11:18 • 19.12.13

Թանկարժեք քարերով զարդարված սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Caviar ընկերությունը որոշել է ամանորյա նվեր մատուցել լյուքս դասի ապրանքների սիրահարներին, և այդ նպատակով վերցրել է ամենաճոխ հեռախոսներն ու համադրել դրանք 1 սարքում։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, արդյունքում ստացվել է Unico Segnatura հեռախոսը, որն իրականում iPhone 5s-ի ու Vertu-ի համադրությունն է։ 

 

Նորույթի ստեղծողները կարծում են, որ այս հեռախոսը հրաշալի լուծում կլինի նրանց համար, ովքեր չեն կողմնորոշվում ժամանակակից iPhone-ի ու նրբաճաշակ Vertu-ի միջև ընտրության հարցում։

 

Անվիճելի է, որ Unico Segnatura-ն շուտով կդառնա գործարարների շրջանում դասական հեռախոս։

 

 

 

 

 


 

Շքեղության սիրահարները գոհ կմնան. iPhone 5s-ն ու Vertu-ն՝ 1 հեռախոսում (լուսանկարներ)