Զուգընկերոջը հնազանդվելը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ

01:25 • 19.12.13

Ընտանիքում կյանքից բավարարվածությունը և երջանկության ընդհանուր մակարդակը շատ ցածր է այն դեպքերում, երբ ամուսիններից մեկն սկսում է բոլոր հարցերում համաձայնվել մյուսի հետ: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ դրա արդյունքում ամուսինները կարող են նաև ամուսնալուծվել:


Օքլենդի համալսարանի գիտնականներից Բրյուս Էրոլը և նրա գործընկերները ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ընտանիքներում խնդիրներ սկսում են առաջանալ, երբ անդամներից մեկն սկսում է ավելի «հնազանդ» լինել: Հետազոտողները փորձել են գտնել նման ֆենոմենի գոյության գաղտնիքը՝ մի քանի շաբաթ հետևելով նման 2 զույգերի վարքագծին:


Այս փորձարկման շրջանակում գիտնականներն առաջին ընտանիքի տղամարդուն գաղտնի համոզել են բոլոր հարցերում համաձայնվել կնոջ հետ, իսկ մյուս ընտանիքի կնոջը համոզել են, որպեսզի միշտ հակադարձի ամուսնուն: Մասնակիցները պարբերաբար զեկուցել են իրենց ինքնազգացողության, հոգեբանական միջավայրի մասին:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նման հնազանդ վարքագիծը բացասական է ազդում տղամարդու ինքնազգացողության  և ընտանիքի միկրոկլիմայի վրա:


 

Զուգընկերոջը հնազանդվելը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ