Թռչունների առեղծվածը. Հնդկաստանի գյուղերից մեկում հարյուրավոր թռչուններ ինքնասպան են լինում (լուսանկար, տեսանյութ)
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգի գյուղերից մեկում, որը հարուստ է կանաչ բուսականությամբ և շրջապատված է խաղաղ լեռներով, ամեն տարի տարօրինակ երևույթ է տեղի ունենում:
Ինչպես գրում է Oddity Central-ը՝ Ջաթինգա գյուղը հայտնի է իր «թռչունների առեղծվածով»: Bird Mystery կոչվող արտառոց երևույթը տեղի է ունենում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ մուսոնային անձրևների շրջանում մի շարք չվող և տեղական թռչուններ զանգվածային ինքնասպանություն են գործում:
Մայրամուտից անմիջապես հետո հարյուրավոր թռչուններ ընկնում են երկնքից՝ շենքերի կամ ծառերի բախվելով: Այս առեղծվածային երևույթը շփոթեցրել է ողջ գյուղը, ինչպես նաև այցելուներին և գիտնականներին:
Որոշ գիտական ուսումնասիրություններից և փորձերից հետո, գիտնականները եկել են այն եզրակացության, որ թռչունները կորցնում են իրենց կողմնորոշումը մուսոնային ամիսներին տիրող մառախուղի պատճառով:












