Մաստակ ծամելը կարող է ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ. իսրայելցի գիտնականներ

10:09 • 20.12.13

Թել Ավիվի համալսարանի մասնագետները պարզել են, որ մաստակ ծամելը կարող է ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ, հայտնում է Газета-ն՝ մանրամասնելով, որ դա հատկապես վերաբերում է երեխաներին ու դեռահասներին։

 

Մասնագետներն այս եզրակացության են հանգել՝ հետազոտելով միգրենից տառապող 6-19 տարեկան 30 մարդու։ Մաստակ ծամելը դադարեցնելուց հետո նրանցից 19-ը հայտնել են, որ ամբողջությամբ ազատվել են գլխացավերից, ևս 7 մարդ ասել է, որ միգրենն ավելի քիչ հաճախականությամբ է սկսել անհանգստացնել։

 

Սակայն, միևնույն ժամանակ, երբ բոլոր 30-ը սկսել են կանոնավոր կերպով մաստակ ծամել, նրանցից 26-ի մոտ վերսկսվել են գլխացավերը։
 

Մաստակ ծամելը կարող է ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ. իսրայելցի գիտնականներ