iPhone 5-ը 2013-ի ընթացքում դարձել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնը. տեխնոլոգիական առաջատարի 5-յակը (լուսանկարներ)
Անցնող տարվա բոլոր չորս եռամսյակների ընթացքում սմարթֆոնների ոլորտում առաջատարի դիրքերը չի զիջել Apple-ի iPhone 5 սմարթֆոնը:
Ինչպես գրում է luxlux.net-ը՝ մեջբերելով itc.ua կայքի փորձագետների վերլուծությունները, ամերիկյան տեխնոլոգիական ընկերության արտադրանքը՝ iPhone 5-ը, 2013-ի ամենահայտնի սմարթֆոնն է ողջ աշխարհում:
Apple-ի հաջողված մոդելը համալրված է 4 դյույմ անկյունագծով IPS էկրանով, 8 մեգապիքսել տեսախցիկով, որը կարող է Full HD տեսանյութեր նկարահանել, երկմիջուկ պրոցեսորով՝ 1.3 գեգահերց հաճախականությամբ, 1 գեգաբայթ հիշողությամբ և 16 կամ 32 գեգաբայթ ներկառուցվող հիշողությամբ:
Հիշեցնենք, որ iPhone 5S և Phone 5C սմարթֆոնները Apple-ը հանրությանը ներկայացրել է 2013-ի սեպտեմբերի 20-ին: Ըստ տարածվածության՝ iPhone 5-ին հաջորդում են Samsung Galaxy S4, HTC One, LG Nexus 4 և HTC Desire 600 Dual SIM սմարթֆոնները:
iPhone 5

iPhone 5S

Samsung Galaxy S4

HTC One

LG Nexus 4

HTC Desire 600 Dual SIM











