Առաջին հումանոիդ ռոբոտը տիեզերագնացի հետ Նոր տարուց է զրուցել տիեզերքում

11:46 • 20.12.13

Առաջին հումանոիդ ռոբոտը Միջազգային տիեզերակայանում փոքր զրույց է ունեցել ճապոնացի տիեզերագնացի հետ, հայտնում է Associated Press-ը:

 

Ցուցադրվել են կադրեր Կիբորգո անունով ռոբոտի առաջին տիեզերական առաքելությունից, որի ժամանակ նա տիեզերագնաց Կոիչի Ուակատայի հետ ցուցադրել է շփվելու իր ունակությունը:

 

Ուակատան հարցրել է, թե ինչպես է տիեզերքում իրեն զգում ռոբոտը, որը պատասխանել է, թե արդեն սովորել է և բացարձակ ոչ մի խնդիր չկա:

 

Կիբորգոն ծրագրված է այնպես, որ իր մեջ մշակում է ստացված հարցերը և իր բառապաշարից բառեր ընտրում պատասխանելու համար. նա չի տալիս նախապես զետեղված պատասխաններ:

 

Մասնագետներն ասել են, որ երբեմն Կիբորգոն անհարմար դադարներ է տվել, իսկ տիեզերագնացը ստիպված է եղել սովորականից ավելի դանդաղ խոսել նրա համար, զրույցն առհասարակ սահուն է ընթացել:

 

Կիբորգոն ասել է նաև, որ ցանկանում է Ձմեռ պապից խաղալիք հրթիռ խնդրել:

 

Ամռանը տիեզերք գնացած Կիբորգոյի հետ փորձարկումները կշարունակվեն մինչև 2014-ի վերջ, երբ նա Երկիր վերադառնա:
 

Առաջին հումանոիդ ռոբոտը տիեզերագնացի հետ Նոր տարուց է զրուցել տիեզերքում