Գիտնականներին հաջողվել է կանխել մկների ծերացման գործընթացը

23:59 • 20.12.13

Ավստրալացի և ամերիկացի գիտնականները պնդում են, որ բացահայտել են մկների օրգանիզմի ծերացման պատճառները և վստահեցնում են, որ կարող են ստեղծել հակադարձ գործընթացը: Ինչպես հայտնում է Russian Today-ը՝ հայտնագործությունը թույլ է տալիս հույս ունենալ, որ հնարավոր է շրջել ծերացման գործընթացը նաև մարդկային օրգանիզմում:

 

«Ուսումնասիրելով օրգանիզմի ծերացման գործընթացը մոլեկուլային մակարդակում 20 տարիների ընթացքում՝ երբևէ չեմ պատկերացրել, որ հնարավոր է հակադարձել այդ երևույթին», - ասել է հետազոտության մասնակից գիտնական Դևիդ Սինքլերը, ով ուսումնասիրում է օրգանիզմի գենետիկան:

 

Ծերացման գործընթացում հաղորդակցումը բջջի կենտրոնական և մեմբրանային հատվածների միջև ընդհատվում է:
Քեմբրիջի Հարվարդի համալսարանի բժշկագիտության ամբիոնի գիտնականների իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Cell ամսագրում, ցույց են տալիս, որ հնարավոր է ստեղծել էնդոգեն միացություն, որը ներդնելով մկների օրգանիզմում, վերականգվում է  բջջային հատվածների միջև կապը:

 

Փորձագետների կարծիքով՝ մարդկային օրգանիզմի համար նախատեսված մոլեկուլներից ստեղծված միացությունը ծեր մկներին ավելի շատ էներգիա է հաղորդել, ինչպես նաև բարձրացրել է իմունիտետը և վերացրել է օրգանիզմի բորբոքվածությունը: Ըստ գենետիկան ուսումնասիրող գիտնականների՝ ապագայում նույն մեթոդը կիրառելով մարդկանց մոտ կարելի է ստանալ նույն արդյունքը.  60 տարեկան անձնավորությունը կարող է ունենալ 20 տարեկանի զգացողություն:


 

Գիտնականներին հաջողվել է կանխել մկների ծերացման գործընթացը