WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 400 միլիոնի

11:58 • 20.12.13

WhatsApp բջջային մեսենջերի ամենամսյա ակտիվ օգտատերերի թիվը վերջին 4 ամիսներին ավելացել է 100 մլն-ով և հասել 400 մլն-ի, հայտնում է forbes.ru-ն՝ հղում անելով ընկերության բլոգին։

 

Խոսքն այն օգտատերերի մասին է, որոնք ակտիվ օգտագործում են ծառայությունը յուրաքանչյուր ամիս։ Հաղորդագրությունում նշվում է, որ ակտիվ օգտատերերի նման թիվ չունի և ոչ մի բջջային հավելված, որը նախատեսված է հաղորդագրությունների փոխանակման համար։

 

Օգտատերերի ցուցանիշով WhatsApp-ը գերազանցում է Twitter սոցկայքին, որն ունի 232 մլն ակտիվ օգտատեր, սակայն դեռևս ետ է Facebook-ից, որից օգտվողների թիվը 1.2 մլն է։

 

Ըստ WhatsApp-ի վերջին հաշվարկների՝ ծառայության օգտատերերն օրական միջինը 32 մլրդ հաղորդագրություն և 500 մլն լուսանկար են ստանում։


 

WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 400 միլիոնի