Lexus-ը «գրգռում» է ավտոսիրողներին՝ իր նոր սպորտքարով (լուսանկարներ)

12:11 • 21.12.13

Հանրահայտ Lexus մեքենաշինական ընկերությունը շարունակում է «գրգռել» ավտոսիրողներին ու ճապոնական բրենդի սիրահարներին՝ հերթական անգամ հրապարակելով նոր սպորտքարի թարմ լուսանկարները։

 

Ինչպես նշում է korrespondent.net կայքը, նորույթի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 13-ին մեկնարկելիք Դետրոյթի ավտոշոուի շրջանակներում։

 

Մեքենայի մասին շատ բան հայտնի չէ. միայն պարզ է, որ այն կուպե է լինելու։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ կայքը նշում է, որ նորույթը կլինի Lexus RC կուպեի մոդիֆիկացված տարբերակը։

 

 Lexus дразнит публику новым спорткаром


 

Lexus-ը «գրգռում» է ավտոսիրողներին՝ իր նոր սպորտքարով (լուսանկարներ)