Ամերիկացի տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք` նորոգման աշխատանք կատարելու (ուղիղ հեռարձակում)

18:20 • 21.12.13

ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մայքլ Հոփքինսն ու Ռիչարդ Մաստրակիոն դուրս են եկել բաց տիեզերք, որպեսզի Միջազգային տիեզերակայանում նորոգման աշխատանք կատարեն:

 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ նրանք, մասնավորապես, կփոխեն Միջազգային տիեզերակայանի սառեցման համակարգի պոմպերից մեկը, որի խափանումը էներգամատակարարման խնդիրներ էր հարուցել կայանի ամերիկյան հատվածում:

 

Այդ ելքը բաց տիեզերք է հեռարձակվում ՆԱՍԱ-ի կայքում:

Այդ խափանումը շտկելու համար ամերիկացի տիեզերագնացները տիեզերակայանը կլքեն երեք անգամ` այսօրվանից բացի նաև՝ դեկտեմբերի 23-ին և 25-ին:
 

Ամերիկացի տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք` նորոգման աշխատանք կատարելու (ուղիղ հեռարձակում)