Բոլիվիան առաջին անգամ արբանյակ է արձակել (լուսանկարներ)
Բոլիվիան երեկ երեկոյան արձակել է իր առաջին արբանյակը, ինչն իրականացվել է Չինաստանի հարավ-արևմտյան Սիչան կայանում, հայտնում է Лента-ն։
Արբանյակն ուղեծրի վրա է դուրս բերել Long March-3B չինական հրթիռակիրը։ Արձակման պատմական պահին կայանում է գտնվել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։
Բոլիվիական արբանյակն անվանակոչվել է 16-րդ դարում իսպանացի գաղութարարների դեմ ապստամբությունը գլխավորած հնդկացի առաջնորդ Թուփաք Քաթարիի անունով։
Արբանյակի շահագործումը կսկսվի 2014թ։ Այն Բոլիվիայի տարածքում բնակվողներին կառաջարկի արբանյակային կապի ծառայություններ և համացանցի հասանելիություն։ Ենթադրվում է, որ երկիրն այս սարքի միջոցով տարեկան կտնտեսի 25 մլն դոլար։












