ԱՄՆ-ում մեքենաները հնարավոր կլինի կանգնեցնել անմիջապես բնակարանում (լուսանկարներ, տեսանյութ)

20:19 • 22.12.13

Մայամիում Porsche Design և Dezer Development ընկերությունների նախագծով կառուցված Porsche Design Tower Miami երկնաքերի շքեղ բնակարններում հնարավոր կլինի ոչ միայն ապրել, այլև՝ կանգնեցնել սիրելի մեքենան։ Այս մասին գրում է style.rbc.ru-ն։


Երկնաքերի շինարությունն սկսվել է 2013թ. ապրիլին։ Շենքում կա յուրահատուկ վերելակ, որը թույլ է տալիս բնակիչներին՝ իրենց «երկաթե նժույգները» կանգնեցնել անմիջապես բնակարանի հարևանությամբ։


Փոքր բնակարանների համար նախատեսված է 2 կայանատեղի, իսկ ավելի մեծ բնակարանների համար՝ 4։ Բնակտարածքները կազմում են 1158-2895 քմ, իսկ դրանց արժեքը կարող է հասնել մինչև 9 մլն-ի։


Շենքի գրեթե յուրաքանչյուր բնակարանի պատշգամբում կա նաև լողավազան և խոհանոց բաց երկնքի տակ։ Ընդհանուր առմամբ՝ 60-հարկանի շենքում կա 132 բնակարան, որոնց 2/3-րդն արդեն վաճառվել է։

Առաջին բնակիչները կարող են բնակվել այստեղ 2016թ. սկզբին։

 


 

ԱՄՆ-ում մեքենաները հնարավոր կլինի կանգնեցնել անմիջապես բնակարանում (լուսանկարներ, տեսանյութ)