Գնացք, որը տեղափոխում է ուղևորներին, սակայն երբեք կանգ չի առնում. չինացիների մտահղացումը (տեսանյութ)
Չինացի ինժեներներն ու դիզայներները հանդես են եկել նոր գնացքի բավական հավակնոտ նախագծով, որը ենթադրում է ուղևորների սովորականի պես տեղափոխում, սակայն առանց կայարաններում կանգ առնելու։
Ինչպես նշում է Business Insider-ը, համապատասխան տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է արտառոց գնացքն աշխատում. ուղևորները կայարանում մտնում են հատուկ անշարժ վագոնի մեջ, որը միանում է գնացքի վերևի հատվածին, երբ վերջինս մեծ արագությամբ անցնում է կայարանով։
Իսկ եթե որևէ մեկը ցանկանում է հաջորդ կայարանում իջնել, ապա նա կրկին պետք է բարձրանա վերևում մնացած անշարժ խցիկի մեջ, որը գնացքը, հասնելով հաջորդ կայարան, թողնում է այնտեղ։
Մի խոսքով՝ բուն գնացքը երբեք կանգ չի առնում, այլ պարզապես ամեն մի կայարանում փոխում է անշարժ խցիկները։










