Նյույորքյան դպրոցում աշակերտները դասագրքերի փոխարեն պլանշետներ կկիրառեն

19:24 • 23.12.13

Նյու Յորքի դպրոցներից մեկում աշակերտներն այլևս կարիք չեն ունենա պայուսակում տասնյակ գրքեր և տետրեր պահել: Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով, բոլոր առարկաներն այսուհետ ուսուցանելու են թվային տեխնոլոգիաների միջոցով:

 

«Մենք անցում ենք կատարել էլեկտրոնային ձևաչափի, քանի որ դա թույլ կտա առավել որակյալ կրթություն ստանալ: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի արդյունավետ կերպով անցկացնել դասապրոցեսը: Դրանց միջոցով հեշտ է ատեստավորում իրականացնել»,- ընդգծել է դպրոցի փոխտնօրեն Ֆրենկ Պորտանովան:


Բոլոր գրքերը, որոնցով աշխատում են ուսուցիչներն ու աշակերտները, հասանելի են էլեկտրոնային տարբերակով, որոնց բովանդակությանը աշակերտները կարող են ծանոթանալ պլանշետային համակարգիչների և նոութբուքերի միջոցով:

 

Նյույորքյան դպրոցում աշակերտները դասագրքերի փոխարեն պլանշետներ կկիրառեն