Wikipedia-ն թույլ կտա հեղինակներին սևագրել իրենց նյութերը

14:31 • 23.12.13

Wikipedia առցանց հանրագիտարանի կազմման աշխատանքներին մասնակցող օգտատերերը հոդվածների սևագրերը ստեղծելու հնարավորություն են ստացել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով հանրագիտարանի պաշտոնական բլոգը։

 

Wikipedia-ի ներկայացուցիչների խոսքով՝ այժմ հոդվածի թողարկումից առաջ հնարավոր է խմբագրել սևագիր տարբերակը, որը տեսանելի չի լինի կայքում։ Հրապարակված հոդվածից նման նյութը կտարբերվի նյութից առաջ գրված «Draft» («Սևագիր») բառով։

 

Սկզբնական շրջանում նոր գործառույթը հասանելի կլինի միայն հանրագիտարանի անգլալեզու տարբերակի օգտատերերի համար։

 

Wikipedia-ն թույլ կտա հեղինակներին սևագրել իրենց նյութերը