Ռումինացի երիտասարդը ԼԵԳՈ-ից իրական մեքենա է պատրաստել, որը հնարավոր է վարել (լուսանկարներ, տեսանյութ)

00:04 • 24.12.13

Ռումինացի Ռաուլ Օայդան, ով ինքնուս տեխնոլոգիների հանճար է, ԼԵԳՈ-ից իրական չափսերի մեքենա է պատրաստել, որի համար օգտագործել է 500 000 մասնիկ:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ մեքենան, որը 20-ամյա ռումինացին պատրաստել է ավստրալացի գործարար Սթիվ Սամմարտինոյի հետ, պարզապես մոդել չէ: Այն հնարավոր է վարել, իսկ վառելիքի ծախսի համար մտահոգվելու կարիք չկա, քանի որ այն երթևեկում է օդով:


Ամբողջությամբ ԼԵԳՈ-ի կտորներից է պատրստված նաև մեքենայի օդամղիչ շարժիչը, որը կարող է զարգացնել 20-30 կմ առավելագույն արագություն: Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ մեքենան արժե 11.200 ֆունտ ստերլինգ:


 

Ռումինացի երիտասարդը ԼԵԳՈ-ից իրական մեքենա է պատրաստել, որը հնարավոր է վարել (լուսանկարներ, տեսանյութ)