Hyundai-ն ու Kia-ն փոխհատուցում կվճարեն ԱՄՆ-ում ավտոմեքենաների սեփականատերերին

12:58 • 24.12.13

Կորեական Hyundai Motor Co և Kia Motors Corp ավտոընկերությունների ամերիկյան մասնաճյուղերը պայմանավորվել են ընդհանուր 395 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել վառելիքի տնտեսման վերաբերյալ ընկերությունների խոստումներից խաբված ավտոմեքենաների սեփականատերերին, հաղորդում է Reuters-ը:

 

Համաձայնությունը կվերաբերի 2011-2013-ին արտադրված մոտ 600.000 Hyundai ավտոմեքենաների և 300.000 Kia-ի մոդելների սեփականատերերին:

 

2012 թվականի նոյեմբերին երկու ընկերությունները խոստովանել են, որ չափազանցրել են խոստումները՝ վառելիքի տնտեսման հետ կապված:

 

Hyundai-ի գնահատականներով՝ միաժամանակյա վճարները կկազմեն մոտ 210 միլիոն դոլար, իսկ Kia-ն իր հերթին կարող է վճարել 185 միլիոն դոլար:

Hyundai-ն ու Kia-ն փոխհատուցում կվճարեն ԱՄՆ-ում ավտոմեքենաների սեփականատերերին