Բջջային հավելվածների ներբեռնումների քանակը Սուրբ Ծնունդին կարող է հասնել նոր ռեկորդի
Սուրբ Ծնունդի տոների ժամանակ բջջային սարքավորումների համար ներբեռնվող ծրագրերի քանակը այս տարի կարող է հասնել ռեկորդային մակարդակի, այս մասին տեղեկացնում է INTERFAX գործակալությունը՝ ներկայացնելով Flurry վերլուծական ընկերության փորձագետների կանխատեսումները։
Սուրբ Ծնունդը բջջային հավելվածների շուկայում կարող է վերածվել «սև ուրբաթի» մանրածախ առևտրի ներկայացուցիչների և «կիբերերկուշաբթի»` առցանց խանութների համար, նշում են վերլուծաբանները:
2012-ի դեկտեմբերի 25-ին բջջային հավելվածների ներբեռնումների քանակը հասել է ռեկորդային 238 մլն-ի` 36%-ով գերազանցելով 2011-ի ցուցանիշը: Այն կգերազանցվի նաև այս տարի` հասնելով նոր ռեկորդի:
Բջջային հավելվածների մի շարք ծրագրավորողներ նորույթներ են պատրաստում հատուկ Սուրբ Ծնունդի համար, ոմանք էլ առաջարկում են այդ օրը անվճար ներբեռնել ծրագրերը:










