Նոր սվիտերը փոխում է գույնը՝ կախված կրողի տրամադրությունից (տեսանյութ)
Ամերիկյան Sensoree ընկերությունը ներկայացրել է սվիտեր, որը կախված կրողի տրամադրությունից՝ փոխում է իր գույնը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ի սկզբանե ճերմակ սվիտերը պարանոցի հատվածում կդառնա կանաչ, եթե կրողը հանգիստ է, նյարդային լինելու դեպքում սվիտերը կարմրում է, իսկ եթե կրողը հուզվում է, հագուստն իր գույնը փոխում է՝ դառնալով վարդագույն։ Եվ վերջապես, եթե կրողը հաճելի զգացումներ է ապրում, ապա սվիտերի գույնը դառնում է դեղին։
Տրամադրությունը «մատնող» սվիտերների առաջին խմբաքանակը, որում ներառված է 100 օրինակ, արդեն հայտնվել է վաճառքում, սակայն գինը հայտնի չէ։












