Նոր սարքավորումն զգուշացնում է վարորդի հոգնած լինելու մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Մի խումբ ուսանողներ նոր սարք են ստեղծել, որը ժամանակ առ ժամանակ հետևում է մարդու զգոնությանը և «թեթևակի հրում է», երբ վերջինս պատրաստվում է քնով անցնել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` այս սարքավորումը կարող է կանխել և նվազեցնել ճանապարհային պատահարների թիվը, եթե վարորդները կրեն այն:
Vigo կոչվող գաջեթը կրելու համար նախատեսված առաջին սարքն է, որը կարող է չափորոշել այն կրողի զգունությունը և տատանման ազդանշանի միջոցով զգուշացնել նրան իր հոգնածության մասին:
Անհատական սարքավորումը հետևում է աչքի թարթումներին և մարմնի շարժումներին` գաջեթի կրողին զգուշացնելով, երբ նա քնով են անցնում:













