Ամերիկացիների ստեղծած «խելացի» գուլպաները սովորեցնում են պարել (տեսանյութ)

18:12 • 24.12.13

Պարել չիմացողների համար ամերիկացի մասնագետները ստեղծել են հոյակապ ամանորյա նվեր՝ «խելացի» գուլպաներ, որոնք պարել կսովորեցնեն յուրաքանչյուրին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս գուլպաները բացի պարել սովորեցնելուց կարող են օգնել կանանց՝ վարժ քայլել բարձրակրունկների վրա։

 

«Խելացի» գուլպաներն արտաքուստ չեն տարբերվում սովորական գուլպաներից, և դրանք հնարավոր է լվանալ։ Սակայն դրանք ստեղծված են հատուկ մանրաթելերից, որոնք հետևում են կրողի ոտքի շարժումներին։ Գուլպաների ազդակները ֆիքսում են յուրաքանչյուր շարժում, այնուհետ ոտքի կոճի մասում գտնվող սարքի միջոցով փոխանցում տվյալները սմարթֆոնին։

 

The Sensoria system includes a smart sock, pictured, centre, which can be washed like normal socks. The electronic anklet, right, magnetically snaps onto the cuff of the sock and a mobile app, left, monitors and guides wearers through real-time audio cues when exercising

 

Սմարթֆոնում եղած հատուկ հավելվածը վերլուծում է ստացված տեղեկությունն ու օգտատիրոջը մանրամասն բացատրում, թե պարային որ շարժումներն է նա սխալ անում՝ խորհուրդներ տալով նրան։

Ի դեպ, այս գուլպաները բավական թանկ արժեն. 1 զույգի գինը 200 դոլար է։ Դրանք վաճառքում կհայտնվեն մարտից։

 

 

 

 

Ամերիկացիների ստեղծած «խելացի» գուլպաները սովորեցնում են պարել (տեսանյութ)