«Яндекс»-ում ամենահայտնի բառ է ճանաչվել «Մայնկրաֆթ»-ը
«Яндекс» որոնողական կայքում 2013թ. ամենահայտնի նոր բառ է ճանաչվել խաղային տիեզերքի «Մայնկրաֆթ» անվանումը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ծառայության օգտատերերը փնտրել են այդ բառը ռուսերենով, այլ ոչ անգլերենով։ 2013թ. առաջին 10 ամիսների ընթացքում այս բառի որոնումների թիվն ավելացել է գրեթե կրկնակի։
Ամենահայտնի բառերի ցուցակում 2-րդ տեղը զբաղեցրել է «ինստագրամ» բառը, ընդ որում՝ 2013թ. այդ ծառայության ռուսական անվանումը վերջնականապես հաղթել է անգլերենին։
Ցուցակում են հայտնվել նաև «Ավատան» լուսանկարների առցանց խմբագրող ծառայությունը, WhatsApp և Viber ծառայությունները, ինչպես նաև «Փլեյքասթ» առցանց երաժշտական բացիկները։
Ինչ վերաբերում է հեղինակությունը կորցնող բառերին, ապա հետաքրքրության անկում է նկատվում ICQ-ի և Nokia, Ericsson ընկերությունների հանդեպ։










