ՆԱՍԱ-ն 17.000 լուսանկար է հրապարակել «Ապոլոն» լուսնային առաքելությունից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է 17.000-ից ավելի լուսանկար, որոնք վերաբերում են տասնամյակներ առաջ ամերիկացիների իրականացրած «Ապոլոն» լուսնային առաքելությանը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ընդհանուր առմամբ «Ապոլոնի» տարբեր առաքելությունների շրջանակներում 33 տիեզերագնաց է տիեզերք մեկնել, որից 12-ը ոտք է դրել Լուսնի վրա։
Լուսանկարների մեծ մասն արվել է տիեզերագնացների սեփական նախաձեռնությամբ, քանի որ նրանց թույլատրված չի եղել Երկրի բնական արբանյակի վրա շատ կադրեր ֆիքսել։ Այնուհանդերձ, մարդկային հետաքրքրասիրությունը հաղթել է, ինչի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունենք ավելի մոտիկից ծանոթանալ ամերիկացիների իրականացրած լուսնային առաքելությանը։




























