Սմարթֆոնների չինական շուկայում Apple-ի մասնաբաժինն ընդամենը 6% է
China Mobile-ի հետ գործարքը նշանակալի է դարձել Apple ընկերության համար։ Նա ստացել է Չինաստանի ամենախոշոր օպերատորի բաժանորդագրային բազայի հասանելիությունը։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ ընկերությունն անմիջապես առաջատար է դառնում Չինաստանի շուկայում, հայտնում է vestifinance.ru-ն։
China Mobile-ի ծառայություններից օգտվում է 700 մլն մարդ։ Սակայն Apple-ը դեռ պետք է համոզի նրանց գնել iPhone սմարթֆոն։ Ներկայում իրավիճակը չինական շուկայում այնքան էլ լավ չէ ամերիկացիների համար։ Apple-ի բաժինն ընդամենը 6%։ է Մինչդեռ նրա գլխավոր մրցակից Samsung-ի բաժինը հասնում է 21%-ի։ Ամերիկյան ընկերությունից առաջ են անցնում նաև տեղական ընկերությունները՝ Lenovo, Huawei և Yulong։
Իհարկե, China Mobile-ի հետ պայմանագրի բացակայությունը խիստ սահմանափակում էր Apple-ի հնարավորությունները Չինաստանում։ Սակայն կա նաև մեկ այլ խնդիր՝ Apple-ի սարքերի արժեքը։ Օրինակ՝ iPhone 5C-ը, որը շատերն անվանում էին բյուջետային մոդել՝ ստեղծված Չինաստանի համար, արդյունքում բոլորովին էլ բյուջետային չէ։










