Պերմի գիտնականները ներարկիչների փոխարինիչներ են հայտնաբերել

21:46 • 25.12.13

Պերմի գիտնականներն ամերիկյան գործընկերների հետ ներարկիչին փոխարինող են հայտնաբերել: Այս ներարկիչները կարող են օգտագործվել անալիզներ վերցնելու և բուժական նյութերը բջիջներին հասցնելու համար: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ դրանց հիմնական հարմարավետությունն այն է, որ առաջին հերթին՝ դրանք անհրաժեշտ չէ ոչնչացնել:


Հետազոտողները պատմել են, որ յուրահատուկ միկրոներարկիչն իրենից ներկայացնում է 0.5 սմ տրամագծով պոլիմերային սկավատակ, որի վրա տեղադրված են մոտ 100 պոլիմերային ասեղներ: Դրանից հնարավոր է ստանալ ստորկաշվային հեղուկ, որն արյանը հավասար տեղեկություններ է պարունակում գլյուկոզայի, քլորիդների, նատրիումի և ալբումիների մասին:


Այս հեղուկից 5 մկլ ստանալու համար անհրաժեշ է այս սարքը 15 րոպե դնել կաշվի վրա: Գիտնականները նշել են, որ  գործընթացն անցավ է, բացակայում են հոգեբանական անհարմարությունները, իսկ կաշվի վրա գրեթե հետքեր չեն մնում:
 

Պերմի գիտնականները ներարկիչների փոխարինիչներ են հայտնաբերել