Ռուսաստանը 3 ռազմական արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ռուսաստանն այսօր ռազմական նշանակության 3 տիեզերական սարք է դուրս բերել թիրախային ուղեծիրներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը` վկայակոչելով ՌԴ ՊՆ հայտարարությունը:
Սարքերը տիեզերք են արձակվել «Ռոկոտ» հրթիռակրի միջոցով, Պլեսեցկ տիեզերակայանից:
Պլեսեցկից սա 4-րդ նման արձակումն է այս տարի: «Ռոկոտը» ստեղծված է զինանոցից հանվող «Ստիլետ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հիման վրա:
Ռազմական արբանյակները կարող են օգտագործվել հրթիռներ գտնելու համար, որոնք արձակել են այլ երկրներ, ռազմական միավորումների միջև կապ հաստատելու և հեռախոսազրույցներ որսալու նպատակով:










