Ճապոնիայում վաճառքի է հանվել Hustler անվանումով մեքենա
Ճապոնիայի ավտոմոբիլային շուկայում վաճառքի է հանվել Suzuki ընկերության նորույթը՝ Hustler անվանումով «մինիքար», հայտնում է ИТАР-ТАСС-ը` մանրամասնելով, որ մեքենան իր անվանումը ստացել է ամերիկյան հանրահայտ Hustler ամսագրից, որը նախատեսված է մեծահասակների համար։
Անվանման հետ կապված նման դեպքեր հաճախ են տեղի ունենում Ճապոնիայում՝ այն պատճառով, որ այն շարունակում է արտաքին աշխարհից բազմաթիվ առումներով փակ երկիր մնալ։
Տեղի արտադրողներն իրենց արտադրանքների համար անվանումներ ընտրելիս նախևառաջ առաջնորդվում են ներքին շուկայով ու հարկ չեն համարում հետաքրքրվել, թե ինչ նշանակություն ունեն իրենց ընտրած օտար բառերը։










