ԱՊՀ տարածքում ամենատարածված սոցկայքը սխալմամբ անվանել են «Одноклассники»-ն

11:33 • 26.12.13

Լեհական Gemius խորհրդատվական ընկերությունը որոշել է վերլուծել սոցկայքերի հայտնիությունն ԱՊՀ երկրներում, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Հաշվարկելով վարկանիշները՝ փորձագետները հրապարակել են իրենց եզրակացությունը. ամենաշատը Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի բնակիչները սիրում են «Одноклассники» կայքը։ Հետազոտության արդյունքներն անմիջապես տարածել էին տարբեր ԶԼՄ-ներ։

 

Սակայն իր առաջատարությամբ սոցկայքը շատ կարճ է հպարտացել։ Ընկերությունն անմիջապես այլ տվյալներ է հրապարակել, ըստ որի իր տարածվածությամբ վստահորեն առաջին տեղում է «Вконтакте» սոցկայքը։ Պարզվում է՝ վերլուծաբանները պարզապես մոռացել են զեկույցում ներառել Պավել Դուրովի սոցկայքի վիճակագրությունը։

 

Եվ այսպես, «ճիշտ» տվյալներով՝ «Вконтакте»-ում գրանցված է օգտատերերի մոտ 69%-ը։ «Одноклассники» կայքը, այնուամենայնիվ, մնացել է առաջատար, սակայն միայն Ղազախստանում։
 

ԱՊՀ տարածքում ամենատարածված սոցկայքը սխալմամբ անվանել են «Одноклассники»-ն