2013թ. ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է անցնող տարվա ընթացքում արված ամենատպավորիչ տիեզերական լուսանկարները։
Ստորև ներկայացված ֆոտոշարքը դիտելիս՝ կարելի է յուրօրինակ ճամփորդություն կատարել անհունի ամենածածուկ խորքերում։
Պարբերականը նշում է, որ ներկայացված լուսանկարների հեղինակները ոչ միայն գերժամանակակից հեռադիտակներն են, այլև սիրողական մակարդակի լուսանկարիչներն ու տիեզերագնացները, որոնք օգնել են բացահայտել տիեզերքի նախկինում անհայտ անկյունները։
































