Volkswagen XL1-ը դարձել է 2013-ի էկոլոգիապես ամենամաքուր մեքենան (լուսանկարներ)
Volkswagen XL1-ի հիպեր աերոդինամիկ ձևը, ածխածնի մանրաթելից կառուցված թափքը, հետնամասի դիտողունակությունն ապահովող մոնիտորային էկրաններն այն դարձնում են ամենահարմար մեքենան, որն ամենաքիչ վնասակար նյութերն է արտանետում ընթացքի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է BBC-ն՝ Volkswagen-ի վառելիքի տնտեսումը կազմում է 261 մղոն/գալոն (1 գալոնը՝ 4.54 լիտր), որով XL1 մոտենում է Golf և Polo մոդելներին: XL1-ում ներկայացված տեխնոլոգիաները, թերևս, հանդիսանում են մեքենաշինության ոլորտի ամենաառաջավորները:
Մեքենայի թափքը կառուցված է ածխածնի օպտիկամանրաթելային պոլիմերներից, որն օգնում է ապահովել դիմադրության ամենացածր գործակիցը ցանկացած մեքենայի համար:
















