Apple-ը կրկին պահանջում է արգելել Samsung սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ-ում
Apple ընկերությունը կրկին պահանջել է արգելել Samsung սմարթֆոնների ու պլանշետների հին մոդելների վաճառքն ԱՄՆ-ում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։ Այդ մոդելները եղել են Կալիֆոռնիայում ընկերությունների միջև առաջին արտոնագրային վեճի թեման։
Apple-ը պահանջում է արգելել 20 մոդելի վաճառքը, այդ թվում՝ Galaxy S 4G և Galaxy Tab 10.1։
2012թ. դատարանը որոշում էր կայացրել, համաձայն որի Samsung-ի այդ արտադրանքը խախտում է Apple-ի արտոնագրային իրավունքները։
Ընկերությունում կարծում են, որ Samsung-ի հին մոդելների վաճառքի արգելքը կօգնի պաշտպանել Apple-ի շահերն ապագայում և կկանխի Samsung-ի կողմից արտոնագրերի հնարավոր խախտումները։










