Հեղափոխական «բիոգրիչը» հնարավորություն է տալիս «նկարելով» վերականգնել կոտրված ոսկորները

10:28 • 27.12.13

Ավստրալացի գիտնականները ստեղծել են հեղափոխական գրիչ, որը հնարավորություն է տալիս անմիջապես վիրահատության ընթացքում ոսկրային ու աճառային հյուսվածքներ նկարել մարմնի վնասված հատվածներում, հայտնում է Daily Mail-ը։

 

BioPen-ի հեղինակներն են Մելբուռնի Վուլոնգոնգի համալսարանի գիտնականները, որոնց խոսքերով՝ հրաշագործ գրիչը կլինիկական փորձարկումներից հետո պատրաստ կլինի օգտագործման համար։

 

Պարբերականը նշում է, որ սարքը գործում է հետևյալ կերպ. այն լցվում է ծովային ջրիմուռներով կամ էլ այլ կենդանի բջիջներով, որոնք ունակ են արագ բազմանալ ու միանալ արդեն գոյություն ունեցող նյարդային ու մկանային բջիջներին։ Իսկ հետո ժամանակի ընթացքում դրանք վերածվում են ոսկորի։

 

Վիրահատության ժամանակ գրիչը լցնում է վնասված հատվածները, իսկ ուլտրամանուշակագույն ռադիատորն արագացնում է մշակված հատվածների արագ չորացումը։ Այս ամենի արդյունքում ոսկորի վերականգնման գործընթացն ավելի է արագանում։

 

Հեղափոխական «բիոգրիչը» հնարավորություն է տալիս «նկարելով» վերականգնել կոտրված ոսկորները