Բժիշկները փորձարկել են ճարպակալման դեմ պայքարի նոր դեղամիջոցը
Բլումինգտոնում գտնվող Ինդիանայի համալսարանը և Գելմգոլցի կենտրոնի շաքարախտի և ճարպակալման ինստիտուտն զբաղվում են ավելորդ քաշի և մեթաբոլիկ շեղումների հետազոտությամբ: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ այս խնդրին բախվում է մոլորակի բնակչության 20%-ը, ինչը մեծացնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը:
Շուկայում առկա են այս հիվանդությունները բուժելու համար նախատեսված դեղամիջոցներ: Դրանց թվին են պատկանում դեղերը, որոնք ազդում են GLP-1 ընկալիչների վրա, սակայն իրականում չկան հստակ տեղեկություններ, թե ինչի կարող է հասցնել նման ազդեցությունը:
Օրինակ՝ գիտնականներն ապացուցել են, որ ընկալիչների ակտիվացումն ավելացնում է քաշը: Դրա համար մասնագետները որոշել են ստուգել փորձնական նյութի արդյունավետությունը, որը պետք է միաժամանակ ազդի GIP-ի և GLP-ի վրա:
Արդյունքում՝ պարզվել է, որ նյութի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կրծողների քաշը: Այն հնարավոր է օգտագործել քիչ քանակությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:










