Կապույտ լույսը մարդուն ավելի խելացի է դարձնում
Շվեդական Միտտ համալսարանի գիտնականները պարզել են, որ կապույտ լույսի ազդեցության տակ մարդիկ ավելի խելացի են դառնում: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր գտնվել են կապույտ լամպի լույսի տակ, ավելի արագ են լուծում խնդիրները, ավելի երկար են առույգ մնում, ցուցաբերում են ավելի արագ ռեակցիա և ավելի ուշադիր են:
Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել այս երևույթի գաղտնիքը, սակայն վստահեցնում են, որ ուղեղի աշխատանքը լավացնելու համար անհրաժեշտ է կապույտ լամպ միացնել:
Ֆրանսիացի գիտնականների նմանօրինակ փորձի արդյունքում պարզվել է, որ կապույտ լույսի ազդեցության ներքո վարորդներն ավելի ուշադիր են: Վերջիններս գտնում են, որ կապույտ լույսի ներքո օրգանիզմն սկսում է արտադրել մելանին, որն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը:










