Եվրոպացիներն առաջացել են նախնիների 3 պոպուլյացիաներից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նախկինում Եվրոպայում գոյություն են ունեցել 3 անկախ և միմյանցից տարբեր պոպուլյացիաներ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Հետազոտությունը կատարվել է Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի ներկայիս տարածքում մոտ 8.000 տարի ապրած 9 մարդու ոսկորներից ստացված ԴՆԹ անալիզների հիման վրա: Մասնագետներին հաջողվել է կարդալ այդ հին եվրոպացիների ամբողջական գենոմը և այն զուգադրել ներկայում գոյություն ունեցող 2196 մարդու գենոմների հետ:
Արդյունքում պարզվել է, որ աշխարհամասի ժամանակակից բնակչությունը գեներ է ժառանգել առնվազն՝ 3 անկախ պոպուլյացիաներից, որոնք նախկինում ապրել են այս շրջանում:
Նման առաջին խումբը հյուսիսային եվրասիացիներն են, ովքեր իրենց գենետիկ տվյալներով նման են մարդկանց, ովքեր պալեոլիթի վերջում ապրում էին Սիբիրում:
Երկրորդ խումբը որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող արևմտաեվրոպացիներն են: Մասնագետները նշում են, որ այս խումբը գեներ է տվել ժամանակից Եվրոպայի գրեթե բոլոր բնակիչներին:
Իսկ 3-րդ խմբի մեջ մասնագետները ներառել են արևելաեվրոպական ֆերմերներին: Ըստ գիտնականների՝ նրանք եկել են Մերձավոր Արևելքից:










