Կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ. հետազոտություն
Կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ, «Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել Հյուսիսային Կարոլինայի Դյուքի համալսարանի գիտնականները:
Պարզվել է, որ կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են տանում ոչ բավարար հանգստի հետևանքները: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք ֆիզիկապես և մտավոր առումով ավելի շատ են տառապում, եթե քունը չեն առնում:
Կանայք ավելի շատ դեպրեսիա են տանում, ավելի հաճախ են բարկանում և թշնամաբար տրամադրվում առավոտները, եթե քունը խանգարված է:
Իսկ նման տարբերության պատճառները կենսաբանական են: Կնոջ ուղեղն ավելի շատ էներգիա է ծախսում, քան տղամարդունը: Իսկ քնի հիմնական ֆունկցիաներից մեկն ուղեղին վերականգնել տալն է:
Բացի այդ, կնոջ ուղեղն ունակ է միաժամանակ մի քանի բանով զբաղվել, ինչի հետևանքով էլ նրանց ուղեղն ավելի ինտենսիվ է աշխատում:










