ՆԱՍԱ-ն Երկրի արևելյան կիսագունդը պատկերող լուսանկար է հրապարակել

23:29 • 27.12.13

ՆԱՍԱ-ն հրապարակել է Սուրբ Ծննդյան օրը Երկիր մոլորակի տեսքը պատկերող լուսանկար, որն ստացել է փորձառական էկոլոգիական արբանյակի (Geostationary Operational Environmental Satellite 13) միջոցով:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ տիեզերական գործակալությունը բարձրորակ պատկեր է հրապարակել, որում պատկերվում է աշխարհի կեսը՝ ներկայացնելով սուրբծննդյան առավոտյան տիրող եղանակը մեկ կիսագնդի վրա:


ՆԱՍԱ-ն ամպամածության ցուցանիշների և Կապույտ մոլորակի վրա դրանց ազդեցության մասին տվյալներն ստացել է Goes East անվանվող արբանյակից, որի արդյունքները պարզ երևում են ՆԱՍԱ-ի լուսանկարում: Երկրի տեսքն ու եղանակային պայմանները ցուցադրող նմանօրինակ լուսանկարներ ստացվում են յուրաքանչյուր 3 ժամը մեկ:


Ներկայում մոլորակից 35 888 կմ վերև գտնվող ուղեծրային տարածությունում գործում են 3 Goes արբանյակներ: Goes 13-ը, որից վերցվել է տվյալ լուսանկարը, պատկերում է արևելյան կիսագունդը, իսկ Goes 15-ը՝ արևմտյան կիսագունդը: Երրորդը Goes 14-ն է, որը ազատ է և կկիրառվի այն պարագայում, երբ արբանյակներից մեկի աշխատանքը խափանվի: 


 

ՆԱՍԱ-ն Երկրի արևելյան կիսագունդը պատկերող լուսանկար է հրապարակել