Sony-ն, EMI-ն, Warner-ը և այլ ընկերություններ հայցեր են պատրաստում «ВКонтакте»-ի դեմ

11:05 • 27.12.13

Ռուսական խոշոր «ВКонтакте» սոցցանցից կարող է անհետանալ Մադոննայի, Linkin Park-ի, Metallica-ի, Beyonce-ի, Զեմֆիրայի, Պավարոտիի, Չելենտանոյի և այլոց պատկանող ավելի քան 6.000 երաժշտական ստեղծագործություն։

 

Ինը խոշոր երաժշտական իրավատերեր հայց են պատրաստել ընկերության դեմ և պատրաստվում են ամանորյա տոներից հետո դիմել դատարան, հաղորդում է Izvestia.ru-ն:

 

Երաժշտական արդյունաբերության ազգային ֆեդերացիայի ղեկավար Լեոնիդ Ագրոնովի խոսքով՝ իրավատերերը փորձել են բանակցություններ վարել սոցցանցի հետ, սակայն «ВКонтакте»-ն պատրաստ չէ վճարել, ոչ էլ օգտատերերից երաժշտության համար վճարներ գանձել: Որպես այլընտրանք՝ սոցցանցի ղեկավարությունն առաջարկել է վճարովի ծառայություններ ստեղծել, օրինակ՝ երգերը ներբեռնելու համար:

 

Իրավատերերին, այնուամենայնիվ, նման տարբերակը ձեռնտու չէ: Նրանք կարծում են, որ երգեր լսելը և ներբեռնելը տարբեր ծառայություններ են, և դրանցից ամեն մեկի համար պետք է վճարել:

Sony-ն, EMI-ն, Warner-ը և այլ ընկերություններ հայցեր են պատրաստում «ВКонтакте»-ի դեմ