Աֆրիկայում մարդու հսկայական ոտնահետք է հայտնաբերվել
Աֆրիկայի հարավում՝ Սվազիլենդում, ժայռերից մեկի վրա հայտնաբերվել է հսկայական ոտնահետք, որն իր ձևով մարդու ոտնահետք է հիշեցնում, գրում է Корреспондент-ը։
Այն 120 սմ երկարություն ունի, և գիտնականների կարծիքով՝ պատկանել է նախապատմական հսկայի, գրում է Global Science-ը։
Հսկայական հետքի լուսանկարը տեսնելով՝ հոռետեսներն անմիջապես հայտարարել են, որ այն չէր կարող թողնել հսկան։ Հետքը գտնվում է ժայռի ուղղահայաց հատվածում, նման կերպ ոտք դնելը ֆիզիկապես հնարավոր չէ։ Սակայն հետագայում պարզվեց, որ հետքը մոտ 200 մլն տարվա է, այդ ժամանակահատվածում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է նախկինում հորիզոնական դիրքում գտնվող հատվածի բարձրացմանը։
Գիտնականները տարօրինակ գտածոյի ևս մի քանի բացատրություններ ունեն։ Շատ հավանական է, որ հսկայական հետքը նախապատմական արվեստի նմուշ է։ Օրինակ՝ ամերիկյան հնդկացիների բնակության վայրերում, ինչպես նաև մի շարք այլ շրջաններում հայտնաբերվել են քարեր, որոնց վրա մարդիկ տարբեր կենդանիների, թռչունների և մարդու ոտնահետքեր են փորագրել։ Իհարկե, դրանք բոլորը համապատասխանել են իրական չափերի, և բացատրել, թե ինչու է մարդկանց անհրաժեշտ եղել պատկերել 1 մ բարձրությամբ ոտնահետք, գիտնականները չեն կարողացել։










