Կանադացիներն ստեղծել են շարժական սկաներ, որը կարող է որոշել սննդի բաղադրությունը

08:45 • 28.12.13

Կանադացի Իզաբել Գոֆմանը և Սթիվեն Ուոթսոնն ստեղծել են փոխանցովի սարք, որը միանում է բջջային հեռախոսին և տեղեկություններ տալիս ցանկացած ուտելիքի մասին՝ սկանավորելով դրա բաղադրությունը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Սարքը կարող է տեղեկություններ տրամադրել ուտելիքի սննդարարության, քիմիական բաղադրության, բաղադրիչների և կալորիականության մասին: Սարքը կարող է սկանավորել ուտելիքը նույնիսկ՝ փաթեթավորված ժամանակ, ինչը հարմարավետ է դարձնում դրա օգտագործումը խանութներում և սուպերմարկետներում:


Իզաբել Գոֆմանն այս սարքն ստեղծել է իր աղջկա սննդային ալերգիայի դեմ պայքարելու համար, սակայն արտադրողները գտնում են, որ սարքը կարող է օգտակար լինել նաև նիհարել ցանկացողների և իրենց սննդակարգին մանրամասն հետևող մարդկանց համար:


Սարքի առաջին օրինակները վաճառքում կհայտնվեն 2014 թվականին:
 

Կանադացիներն ստեղծել են շարժական սկաներ, որը կարող է որոշել սննդի բաղադրությունը