General Motors-ը Չինաստանից ետ է կանչում 1.46 մլն մեքենա
General Motors (GM) ընկերությունը և նրա գործընկեր ընկերությունը Չինաստանից ետ են կանչում մոտ 1.46 մլն ավտոմեքենա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գրում է vestifinance.ru-ն։
Նման տեսակի ամենախոշոր գործողության շրջանակում Չինաստանում GM և Shanghai General Motors ընկերությունները ետ են կանչում իրենց Buick և Chevrolet մոդելները։
Համաձայն չինական գերատեսչության, որը պատասխանատու է որակի համար, տվյալ մեքենաները հավանաբար խնդիրներ ունեն վառելիքի պոմպի հետ։
Միևնույն ժամանակ Ford ընկերությունը պետք է ետ կանչի Kuga մոդելի մինչև 81 հազ. մեքենա։ Ford-ը և նրա գործընկերը՝ Chongqing Changan Automobile-ն, մեքենաները ետ են կանչում ղեկի հետ կապված խնդիրների պատճառով։










