Grippity. հրեաները պատրաստվում են երկկողմանի, կիսաթափանցիկ Android-պլանշետ թողարկել (տեսանյութ)

13:46 • 28.12.13

Հրեական ստարտափերից մեկը դրամահավաք է նախաձեռնել՝ 2 սենսորային մակերևույթով համալրված Android-պլանշետի արտադրություն սկսելու համար։

 

Ինչպես նշում է Вести-ն, Grippity կոչվող նոր սարքի մակերևույթները կիսով չափ թափանցիկ են։ Ի դեպ, նորույթը բազմաֆունկցիոնալ է. դրա միջոցով հնարավոր է կառավարել հեռուստացույցը, DVD նվագարկիչը, օգտագործել այն որպես ստեղնաշար։

 

Ինչ վերաբերում է սարքի տեխնիկական բնութագրին, ապա Grippity-ն համալրված է 7 դյույմանոց էկրանով, Cortex A8 պրոցեսորով, 4 գիգաբայթ ներքին հիշողությամբ, Wi-Fi-ով ու Bluetooth-ով, Android 4.2 օպերացիոն համակարգով։

 

Առաջին 500 պատվիրատուի համար սարքի գինը կլինի 159-235 դոլար։ Եթե ֆինանսավորման հետ կապված ամեն ինչ հարթ ընթանա, ապա Grippity-ի վաճառքը կսկսվի հաջորդ տարվա հոկտեմբերին։
 

 

Grippity. հրեաները պատրաստվում են երկկողմանի, կիսաթափանցիկ Android-պլանշետ թողարկել (տեսանյութ)